-
29.07.2014|
18:11
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով՝ Խամենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն և պատմական աղետ»՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
-
29.07.2014|
18:09
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում և Սիրիայում վերահսկում են գազի ու նավթի հանքավայրերի մեծ մասը և Դամասկոսում ու Բաղդադում զբաղվում են հում նավթի վաճառքով՝ իրենց ակտիվիստների բազաներն ընդլայնելու համար՝ ասել է ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի աշխատակից Ջանին Դևիդսոնը:
-
29.07.2014|
18:07
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չափազանց կարևոր է համարում ժամանակակից աշխարհի պայմաններում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական փոխգործակցության հաստատումը՝ հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանում «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման արարողությանը:
-
29.07.2014|
18:06
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք ներկայացնելու փաստը.
-
29.07.2014|
18:03
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հեֆերնը նաև փոխանցեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերստին հանձնարարել է դիվանագետներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
-
29.07.2014|
17:08
Հուլիսի 30-ին՝ ժամը 11.00, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կմեկնարկի «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն ուսուցիչների համար։ Կմասնակցի շուրջ 30 ուսուցիչ՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։
-
29.07.2014|
16:56
«Արդար Ռուսաստան» կուսակցության Սոչիի տեղական մասնաճյուղը քաղաքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է yerkramas.org կայքը: Ըստ կայքի՝ Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, իսկ այժմ բնակվում է Սոչիում և զբաղեցնում «Թորոսշին» («Торосстрой») ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
-
29.07.2014|
14:40
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014-ի հուլիսի 25-ի որոշմամբ` արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը: Այս մասին ասվում է ՍԱՊԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
-
29.07.2014|
12:44
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
29.07.2014|
12:42
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինքն է որոշելու՝ երբ վերադառնալ Վրաստան։